24 մարտի 2006 - 19:26 AMT
Երեւանում անցկացվել են հայ-ուկրաինական խորհրդատվություններ ԱԳՆ-ների մակարդակով
Այսօր Երեւանում անցկացվեցին Հայաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվություններ Հայաստանի ԱԳՆ-ի եւ Ուկրաինայի ԱԳՆ-ի միջեւ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո-ծառայությունը: Վարչությունների մակարդակով անցկացված խորհրդատվությունների ընթացքում կողմերն անդրադարձան հայ-ուկրաինական համագործակցության զարգացման հեռանկարներին: Քննարկվեց 2006թ. երկկողմ միջոցառումների ծրագիրը, մասնավորապես, պաշտոնական այցերի ու տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական միասնական հանձնաժողովի նիստի հետ կապված մանրամասները: Քննարկվեցին միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Ուկրաինայի փոխգործակցությանը առնչվող հարցեր, անդրադարձ կատարվեց Եվրամիության հետ համագործակցության փորձին: Օրվա ընթացքում Ուկրաինայի ԱԳՆ երկրորդ տարածաշրջանային դեպարտամենտի տնօրեն Անատոլի Պոնոմարենկոյի գլխավորած պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: