2013թ. հունվար-օգոստոս ամիսներին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 1 070 805 ուղևոր` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 1 110 604 ուղևորի համեմատ: Այս մասին հայտնում են Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 518 180 մարդ` 2012թվականի 529 386 -ի դիմաց, մեկնել է 552 625 մարդ` 2012 թվականի 581 218 -ի դիմաց:
Ընդ որում, նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 6 906 տոննա բեռ` 2012թ. 7 510 տոննայի դիմաց: Մասնավորապես, արտահանվել է 4 184 տոննա բեռ` 2012թ. 4 068 տոննայի դիմաց և ներկրվել է 2 722 տոննա` 2012թ. 3 442 տոննայի դիմաց:
Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 5 538 ` 2012թ. նույն շրջանի 6 973 -ի դիմաց: