27 մարտի 2006 - 19:07 AMT
Թուրքիայի եւ Հայաստանի սահմանների պաշտպանության համար օգտագործվելու են արբանյակային վերահսկողության միջոցներ
Թուրքիայում ստեղծվում են սահմանապահ զորքեր, որ կառուցվելու են պրոֆեսիոնալ հիմքերի վրա: Դրանց ողջ քանակությունը կկազմի մոտ 70 հզ. մարդ: Թուրքական սահմանապահ զորքերի ստեղծման նախագիծը իրականցվում է Եվրամիության հետ համագործակցությամբ, որի լիարժեք անդամ է պատրաստվում դառնալ Անկարան: Ծրագրի իրականացումը հաշվի է առնված մինչեւ 2014 թվականը եւ կարժենա 3 մլրդ եւրո: Այդ գումարի մոտ 60 տոկոսը հատկացվելու է ԵՄ գծով: Թուրքիան բանակի քանակով հանդիսանում է ՆԱՏՕ-ի երկրորդ երկիրը` 800 հազար մարդ: Սահմանապահ զորքերի ֆունկցիաները այժմ իրականացնում են ժանադարմերիայի եւ առափնյա պաշտպանության զինվորները, որոնք գտնվում են ՆԳՆ ենթկայության ներքո: Ծրագրվում է ստեղծել ինքնուրույն ռազմական կառույց հանդիսացող սահմանապահ զորքեր, որում ընդգրկված կլինեն Թուրքիայի, ինչպես նաեւ Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի բոլոր ուժային գերատեսչությունների ներկայացուցիչները:

Արեւմուտքում Բուլղարիայի եւ Հունաստանի, արեւելքում Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի, իսկ հարավ-արեւելքում Իրաքի եւ Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի սահմաների պաշտպանության համար օգտագործվելու է ամենաժամանակաից տեխնիկան, այդ թվում արբանյակային վերահսկողության միջոցներ: Ցամաքային սահմանից բացի, թուրք սահմանապահ զորքերը կպաշտպանեն երկրի ծովային սահմանները, հաղորդում է թուրքական Zaman թերթը: