27 մարտի 2006 - 19:11 AMT
Ադրբեջանի Միլլի մեջլիսում Ղարաբաղյան կուսակցության ստեղծումը հետաձգվում է
Ադրբեջանի Միլլի մեջլիսում Ղարաբաղյան կուսակցության ստեղծման հարցի կարգավորումը մնացել է անավարտ: Այդ մասին հայտարարել է ադրբեջանական Մեծ ստեղծում կուսակցության ղեկավար, պատգամավոր Ֆազիլ Գազանֆարողլուն: Ֆ. Գազանֆարողլուն հաղորդել է, որ կուսակցության ստեղծման վերաբերյալ բանակցություններում ոչ մի առաջընթաց չի գրանցվել: «Մենք չենք ցանկանում հրապարակել պատգամավորների թվաքանակի հարցը, որոնք կներկայացվեն կուսակցությունում,քանի որ արտաքին հակաադրբեջանական ուժերը կարող են միայն ողջունել խորհրդարանում Ղարաբաղի հետ կապված որեւէ կուսակցության ստեղծման անհնարինությունը»,- ասել է պատգամավորը: Համենայն դեպս, նրա խոսքերով, ավելի քան 50 պատգամավոր կստորագրեն կուսակցության ստեղծման վերաբերյալ փաստաթուղթը:

Հիշեցնենք, որ այդ նախաձեռնության վերաբերյալ 18 պատգամավորների միջեւ նախնական համաձայնություն կա: Ղարաբաղյան կուսակցության ստեղծման նպատակն է այդ հարցը անընդհատ պահել օրակարգում եւ հասնել պատգամավորների միջեւ հարցի կարգավորման լուծումներ գտնելու բանակցությունների, հաղորդում է «Թրենդ»-ը: