2012 թվականից նախատեսվում է սկսել հայկական մեղրի արտահանումն եվրոպական երկրներ: Ըստ ՀՀ կառավարության տվյալների, համապատասխան նախապատրաստական աշխատանքներն ԵՄ հետ արդեն ավարտական փուլում են:
Հայաստանում արտադրվող բարձրորակ մեղրի արտահանումը կնպաստի մեղվաբուծության զարգացմանն ու ոլորի ընդլայնմանը: Արդեն հայտնի է դարձել, որ ԵՄ հանձնաժողովի 2013/422/ԵՄ որոշմամբ Հայաստանն ընդգրկվել է Եվրամիության երկրներ մեղր արտահանելու իրավասություն ունեցեղ երկրների ցանկում:
2012 թվականին մեղրի արտադրությունը Հայաստանում գրեթե 10 անգամ կրճատվեց՝ կազմելով մոտ 100 տոննա: Ոլորտում նման իրավիճակ ստեղծվել էրկլիմայական պայմանների պատճառով, քանի որ տարին մեղվաբուծության համար խիստ անբարենպաստ էր: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարիներին երկրում արտադրվել է տարեկան 1000 տոննա մեղր:
Մեղվաբույծների ազգային միավորման նախագահ Թելման Նազարյանը վստահ է, որ Հայաստանում և Արցախում մեղվաբուծության զարգացման համար համապատասխան տարածքներ կանև այդ նպատակով ծրագիր է մշակվում:
Խոսելով մեղրի օգտակար հատկությունների մասին՝ Նազարյանը նշել է, որ մայրակաթի, ակնամոմի և մեղվաբուծական այլ մթերքների շնորհիվ կարելի է բուժել մի շարք ծանր հիվանդություններ: Ավելին, առողջապահության նախարարությունն արդեն պաշտոնապես թույլատրում է առողջապահության մեջ օգտագործել այդ մթերքները:
Ըստ Նազարյանի, առողջությունը պահպանելու համար մարդուն հարկավոր է օրական 100-120 գ մեղր օգտագործել: Նա տեղեկացրել է նաև, որ Հայաստանում մեղվաբուծական մթերքների կիրառմամբ դեղամիջոցներ են արտադրվում, բայց հայկական շուկայում մեծ է նաև կեղծ արտադրանքի քանակը:
Գյուղատնտեսության աջակցության Լոռու մարզային կենտրոնի տեղեկացմամբ, Եվրամիության սպառողների և առողջության պաշտպանության գլխավոր տնօրինություն (EU DG SANQO) ներկայացված Հայաստանի Հանրապետությունից մեղրի, մեղվաբուծական մթերք` Եվրամիության անդամ երկրներ արտահանման գործընթացի նախապայման հանդիսացող մեղրում և մեղվաբուծական մթերքներում մնացորդային քանակների պլանը, լրացված հարցաթերթն և ուղեկցող այլ փաստաթղթերն ընդունվել և հաստատվել են ԵՄ հանձնաժողովի և անդամ երկրների կողմից:
Մեղրում և մեղվաբուծական մթերքներում մնացորդային քանակների պլանը հրապարակվել է նաև ԵՄ պաշտոնական ամսագրում: