28 մարտի 2006 - 20:11 AMT
Բաքուն «վրդովված է», որ Եվրահանձնաժողավի կայքում Ղարաբաղը նշվում է որպես Հայաստանի տարածք
Բաքուն վրդովված է, որ էներգետիկայի հարցով Եվրահանձնաժողովի դիրեկտորատի կայքում` «Գազ» բաժնում, որտեղ «նշված է գազամուղի ճանապարհը, Լեռնային Ղարաբաղը եւ նրան կից տարածքները, ինչպես նաեւ Նախիջեւանի ինքնավար հանրապետությունը հանդես են գալիս որպես Հայաստանի տարածք»: Այդ կապակցությամբ, Բելգիայում Ադրբեջանի դեսպանատունը, որ նաեւ հավատարմագրված է ԵՄ-ում, այսօր ԵՄ միջազգային հարաբերությունների գլխավոր դիրեկեկտորատ հարցում է ուղղարկել: Ինչպես հայտարարել է դեսպանության երրորդ քարտուղար Անար Ջահանգիրլին, դիրեկտորատից կապվել են դեսպանատան հետ եւ «խոստացել են ուղղել սխալը»: Հարկավոր է նշել, վերջերս նույնատիպ «սխալ» էր արձանագրվել ԵՄ մեկ այլ կառույցի` Եվրախորհրդարանի կայքում, որտեղ Ադրբեջանը տարածքը եւս «կրճատել էին»: «Լեռնային Ղարաբաղին կից տարածքները չէին նշվել որպես Հայաստանի տարածք, Լեռնային Ղարաբաղը հանդես էր գալիս որպես առանձին գոյացություն: Ադրբեջանական դեսպանության խառնվելուց հետո, պատասխան էր ստացվել, որ դա «տեխնիկական սխալը» է եղել, որը հետագայում ուղղվեց», հաղորդում է ԱՊԱ-ն: