29 մարտի 2006 - 19:41 AMT
Դարտմուտի խումբ. Ղարաբաղյան հարցով բանակցային գործընթացը պետք է երկու փուլի բաժանել
Այսօր Երեւանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակային համաձայնագրի հեղինակները հայտարարել են, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին համապատասխան համաձայնագիր կկնքեն մի շարք հարցերի վերաբերյալ: «Բանակցությունների մասնակիցներ եւ ստորագրողներ կլինեն նրանք, ովքեր դրանց իրականացման պարտավորություններ կվերցնեն իրենց վրա »,- ասել է Դարտմուտի կոնֆերանսի համանախագահ Հարոլդ Սոնդերսը: Նա բանակցային գործըթացը բաժանեց երկու փուլի: Առաջինը միջանկյալ քայլեր կողմերի վստահության չափերի եւ բազմանշանակ զիջումների տեսքով, զորքերի միաժամանակ հեռացնելը, տարածքների ապառազմականցումը, գաղթականների վերադարձը, հաղորդակցության ուղիների վերականգնումը, ինչպես նաեւ տնտեսական եւ մշակութային համագործակցությունը: Երկրորդ փուլը ԼՂ վերջանական կարգավիճակի մշակման բանակցություններն են, խաղաղ համաձայնագրի կնքումը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:
Նրա խոսքերով, նախագծի բանաձեւը հնչում է այսպես.«Խաղաղություն եւ միջանկյալ կարգավիճակ տարածքների փոխարեն», որը տարբերվում է ադրբեջանական եւ հայ կողմերի միմյանց հակասող սկզբունքներից. այսինքն «խաղաղություն տարածքների փոխարեն» եւ «տարածքներ կարգավիճակի փոխարեն»: Հարոլդ Սոնդերսը նաեւ նշեց, որ նախագիծը ներկայացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ռուս համանախագահներին եւ նրանք ընդհանուր առմամբ դրական ընդունեցին այն: «Դեսպան Սթիվեն Մաննը հատկապես նշեց հակամարտող կողմերի միջեւ վստահության բարձրացման ուղղությամբ նախատեսված միջոցների գրավչությունը, որոնք մտնում են շրջանակային համաձայնագրի մեջ»,- հայտարարել է Հ. Սոնդերսը: Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ Դարտմուտի կոնֆերանսը չի հանդիսանում ԵԱՀԿ ՄԽ փոխարինողը: «Մինսկի խմբի նպատակը վերջնական կարգավորման առաջարկն է, իսկ մերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնումն է»,- ընդգծեց նա:
Նշենք, որ Դարտմուտի կոնֆերանսը սկսել է գործել անցյալ դարի 60-ական թվականներից` տարածքային հակամարտությունների կարգավորման հարցում ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ ընդհանուր դիրքերի մշակման համար: ԽՍՀՄ փլուզումից հետո այդ կոնֆերանսի համանախագահներ են հանդիսանում ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը: