31 մարտի 2006 - 14:05 AMT
ԱՀ ԱԳՆ ղեկավար. Բաքուն պատրաստ է բանակցել Ղարաբաղի հետ, եթե Հայաստանը դուրս գա բանակցային գործընթացից
«Պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցել Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի հետ, եթե վերջիններս ճանաչեն իրենց որպես Ադրբեջանի քաղաքացիներ»,-հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լրագրողներին: Ըստ նրա, «բանակցությունները Ղարաբաղի հայ համայնքի հետ հնարավոր են, եթե Ղարաբաղի հայերը ճանաչեն իրենց Ադրբեջանի քաղաքացիներ, ճանաչեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ նրա օրենքները»: «Սակայն ես վախենում եմ, որ Հայաստանը ինքը չի ցանկանում, որ Ադրբեջանն ուղղակիորեն բանակցի Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի հետ»,-ասել է Է.Մամեդյարովը: Նա նաեւ նշել է, որ «եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում առաջխաղացում չլինի, ապա Ադրբեջանը ստիպված կլինի դիմել հողերի ազատագրման ուժային միջոցի», հաղորդում է «Ինտերֆաքսը»: