31 մարտի 2006 - 18:52 AMT
Նախապատրաստական աշխատանքները «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում կավարտվեն 2006 թվականի օգոստոսին
«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում իրականացվելիք ծրագրերը թույլ կտան կրճատել աղքատությունը Հայաստանում 6 տոկոսով, այսօր Հայաստանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքերով, այս ծրագրերի շնորհիվ, հայ ֆերմերների շահույթը առաջիկա 6 տարիների ընթացքում կաճի 34 տոկոսով: Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը, «Հազարամյակի մարտակրավերներ» կորպորացիայի կողմից տրամադրվող միջոցներով ծրագրվում է վերանորոգել Հայաստանի գյուղական ճանապարհների 45 տոկոսը: Նրա խոսքերով, նախապատրաստական աշխատանքները «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում կավարտվեն 2006 թվականի օգոստոսին, ինչից հետո կսկսվի դրա իրականացումը: