Սինոփսիս ընկերությունը (Nasdaq: SNPS), ինտեգրալ սխեմաներում (ԻՍ) և էլեկտրոնային համակարգերում նորարարությունների արագացման համար օգտագործվող ծրագրային ապահովման, մտավոր սեփականության և ծառայությունների մատակարար համաշխարհային առաջատարը, այսօր հայտարարեց, որ 102 ուսանողներ հաջողությամբ ավարտեցին Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի և գործընկեր համալսարանների համատեղ կրթական ծրագիրը: Տարբեր հարգի դիպլոմներ ստացան երեք համալսարանների ուսանողներ, այդ թվում 35 բակալավր և 37 մագիստրոս Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից (ՀՊՃՀ), 10 բակալավր և 7 մագիստրոս Երևանի պետական համալսարանից (ԵՊՀ) և 13 բակալավր Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայից (ԵԿՏԱ): 2004 թ. ՍԱՈՒԴ-ի հիմնադրման օրվանից ի վեր ավելի քան 550 շրջանավարտ ավարտել են այս ծրագիրը:
Ավարտական հանդիսավոր արարողության ժամանակ Սինոփսիս ընկերության մարքեթինգի գծով փոխնախագահ և Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը բարձր գնահատելով շրջանավարտների ձեռքբերումները, Սինոփսիսի ավարտական հավաստագրեր հանձնեց յուրաքանչյուր շրջանավարտին: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ և ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ինչպես նաև ԵԿՏԱ ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանը շրջանավարտներին հանձնեցին իրենց բուհերի դիպլոմներ: Բացի այդ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) ութ ուսանող Սինոփսիսի ծրագրային գործիքների ուսուցման դասընթացը հաջողությամբ ավարտելու համար արժանացան վկայականների:
Սինոփսիսի համալսարանական ծրագրի հովանու ներքո ՍԱՈՒԴ-ը ուսանողներին տրամադրում է համաշխարհային որակի կրթություն ստանալու համար բոլոր անհրաժեշտ բաղադրիչները՝ արդյունաբերություն-բուհ համագործակցության փորձարկված մոդելի վրա հիմնված մրցունակ ուսումնական ծրագրեր, Սինոփսիսի գերժամանակակից էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ծրագրային փաթեթներ և ուսումնական նախագծման փաթեթներ, բարձր որակավորում և փորձ ունեցող պրոֆեսորա-դասախոսական կազմ, ինչպես նաև ժամանակակից տեխնիկական ենթակառուցվացք և միջավայր: Բացի այդ, ՍԱՈՒԴ-ում գործում են համապարփակ տեխնիկական գրադարան և ժամանակակից խոհանոցային գոտի: Ուսուցման ժամանակ ուսանողները նաև ակտիվորեն ներգրավվում են ընկերության կողմից իրագործվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում, այդ թվում Սինոփսիսի շաբաթը Հայաստանում միջոցառման շրջանակներում անցկացվող ամենամյա ծառատունկին:
Այս տարի շրջանավարտների 80 տոկոսը հնարավորություն ունեցան ուսուցումը համատեղել ՍԱՈՒԴ-ում վճարովի կես-դրույք փորձնակության հետ և աշխատել իրական նախագծերի վրա: Ձեռք բերված փորձի հիման վրա լավագույն փորձնակները ընդունվել են աշխատանքի Սինոփսիս ընկերությունում: Շատ այլ շրջանավարտներ, ովքեր հետևողականորեն աշխատել են իրենց կարիերայի համար ամուր կրթական հիմք ստեղծելու ուղղությամբ, և արդյունքում, նույնպես աշխատանքի են ընդունվել Սինոփսիս ընկերությունում:
«Սինոփսիսի համալսարանական ծրագրի արդյունավետությունը Հայաստանում մեր ընկերության հաջողության էական մասն է կազմում», - ասում է Ռիչ Գոլդմանը: «Այս ծրագրի ազդեցությունը տարածվել է Հայաստանի սահմաններից դուրս, ինչը հնարավորություն է տալիս այստեղ ձեռք բերված փորձի դրական արդյունքները կիրառել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը և Հորդանանը: Արդյունաբերության և կրթական համակարգի համագործակցության առաջնային օրինակ ծառայող այս նորարարական ծրագրի շնորհիվ, շրջանավարտները բացառիկ որակներ են ստանում և կարողանում են արդյունավետ աշխատել աշխատանքի ընդունվելու առաջին իսկ օրվանից: Այս շրջանավարտները առաջնորդում են Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման գործընթացը»:
«Պատիվ ունեմ ի սրտե շնորհավորելու Սինոփսիս ընկերության և ՀՊՃՀ-ի համատեղ ծրագրի շրջանավարտներին, ովքեր այսօր մուտք են գործում տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհ», - ասում է Արա Ավետիսյանը: «Երախտագիտությունս եմ հայտնում նաև Սինոփսիս Արմենիային՝ մեր շրջանավարտներին ճարտարագիտական բարձրագույն կրթության ժամանակակից գիտելիքներով զինելու գործում Պոլիտեխնիկի հետ հույժ արդյունավետ համագործակցելու համար: Այս ծրագրում ձեռք բերված փորձի շնորհիվ ուսանողները պատրաստ են իրենց լուման ներդնել ի սպաս Հայաստանը էլեկտրոնային նախագծման համաշխարհային կենտրոններից մեկը դարձնելու»:
«Շրջանավարտների մասնագիտական որակավորումը տարեց տարի բարձրանում է, դրա վառ ապացույցն է Սինոփսիս Արմենիայի կողմից աշխատանքի ընդունված շրջանավարտների քանակի մշտական աճը», - ասում է ՍԱՈՒԴ-ի տնօրեն, ՀՊՃՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆակուլտետային ամբիոնի վարիչ, ԵԿՏԱ «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Վազգեն Մելիքյանը: «Ես ակնկալում, որ այս տարվա շրջանավարտներին պայծառ ապագա է սպասվում բարձր տեխնոլոգիաների ոլորտում»:
Իր ավարտական ելույթում 2012 թ.-ի մագիստրատուրայի շրջանավարտ, ներկայումս Սինոփսիս Արմենիայի աշխատակից Նազելի Մելիքյանը այսօր նշում է. «Մենք երախտապարտ ենք բոլոր այն մարդկանց, ում ջանքերի և գիտելիքների շնորհիվ մենք հնարավորություն ունեցանք համաշխարհային որակի կրթություն ստանալ Հայաստանում: Սինոփսիսի նորարարական միջավայրում իրականացվող արդիական նախագծերում գերժամանակակից ԷՆԱ գործիքների կիրառման հնարավորությունը անգնահատելի փորձ է դառնում մեր մասնագիտական ճարտարագիտական կարիերան կառուցելու ժամանակ»:
2004թ.-ից Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն ներդրումներ է իրականացնում տեղական ՏՏ կրթության ոլորտում՝ օգնելով ապահովել Հայաստանը բարձրակարգ ՏՏ մասնագետներով: Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի (ՍԱՈՒԴ) միջոցով, Սինոփսիս Արմենիան ապահովում է դասավանդման և գիտական հետազոտություններիիրականացման համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ, գործիքներ և ռեսուրսներ: Սինոփսիս Համալսարանական ծրագրի հովանու ներքո ՍԱՈՒԴ-ը մշակել է մրցունակ ուսումնական ծրագիրը՝ բիզնես-ԲՈՒՀ համագործակցության մոդելի հիման վրա: Այդ մոդելի կիրառումը հնարավորություն է տալիս աշխատաշուկան համալրել արտադրությանմեջ ինտեգրվելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերած շրջանավարտներով: Սինոփսիս Արմենիան առաջատար ու հաջողված համագործակցությանծրագրեր է իրականացնում հանրապետության մի շարք առաջատար բուհերի` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երևանի պետականհամալսարանի (ԵՊՀ), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Եվրոպական կրթական ակադեմիայի (ԵԿԱ), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ), ինչպես նաևՌուսաստանի Էլեկտրոնային տեխնիկայի ազգային հետազոտական համալսարանի (ՄԷՏԻ) հետ: ՍԱՈՒԴ-ը համագործակցում է Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի,Սաուդյան Արաբիայի, ՄԱԷ, Հորդանանի և տարածաշրջանի այլ երկրների մի շարք համալսարանների հետ: