31 մարտի 2006 - 20:27 AMT
Կիրո Մանոյան. Բուլղարիան դեռ չի պատրաստվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին օրենքի նախագծի ներկայացումը Բուլղարիայի խորհրդարան երկրորդ անգամ քիչ հավանական է: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալության թղթակցին հայտնել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, օրինագիծը ներկայացրած կուսակցությունը ծայրահեղական է եւ նրա առաջարկները սովորաբար չեն քննարկվում: «Կոալիցիոն կառավարությունը չի պատրաստվում հարաբերությունները փչացնել Թուրքիայի հետ»,- նշել նա:

Հիշեցնենք, որ Բուլղարիայի խորհրդարանը հրաժարվել է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը: Նշենք նաեւ, որ Բուլղարիայի խորհրդարանի ազդեցիկ կուսակցություններից մեկը` «Իրավունքների եւ ազատությունների շարժումը» էթնիկ թուրքական արմատներ ունի: