17 հոկտեմբերի 2013 - 10:56 AMT
Հայաստանը ստրկության համաշխարհային վարկանիշում 57-րդ հորիզոնականում է

Հայաստանը ստրկության համաշխարհային վարկանիշում 57-րդ հորիզոնականում է.ցուցակում կա 162 երկիր: Ամեն դեպքում այդպես է ասվում Walk Free Foundation ավստրալական իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում։ Վարկանիշային աղյուսակում ցուցանիշները դասակարգված են նվազման կարգով։

Համաձայն Global Slavery Index 2013-ը կազմողների, ՀՀ տարածքում ստրկության մեջ գտնվողում է 10.000-11.000 մարդ։

Lenta.ru-ի փոխանցմամբ, սա կազմակերպության առաջին նման հետազոտությունն է։

Ռուսաստանը ստրկության համաշխարհային վարկանիշում 49-րդն է: Համաձայն հետազոտողների, ՌԴ-ում 490-540 հազար ստրկության մեջ գտնվող կա:

Հարևան Վրաստանն ու Ադրբեջանը համապատասխանաբար 50-51-րդ տեղում են։

Թուրքիան 90-րդ հորիզոնականում է, Իրանը՝ 103-րդ։

Ստրկության ամենաբարձր մակարդակը ցուցակը գլխավորող Մավրիտանիայում է: Դրան հաջորդում են Հաիթին, Պակիստանը, Հնդկաստանը, Նեպալը, Մոլդովան, Բենինը, Կոտ դ՛Իվուարը, Գամբիան, Գաբոնը։

Ամենալավ վիճակում են 160-րդ տեղը կիսող Իսլանդիան, Իռլանդիան և Մեծ Բրիտանիան։ Լավագույն տասնյակում են Դանիան, Ֆինլանդիան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան և Նոր Զելանդիան։

Global Slavery Index 2013-ի հեղինակների հավաստմամբ՝ աշխարհում ստրուկ է համարվում մոտ 29.8 մլն մարդ