ՄԱԿ Անվտանգության խորհրդի նոր կազմը մտահոգություն է առաջացնում, քանի որ ոչ մշտական անդամների թվում ընտրվել են այնպիսի երկրներ, որտեղ լայնորեն խախտվում են մարդու իրավունքները, հայտարարում են ամերիկյան իրավապաշտպան Freedom House կազմակերպության ներկայացուցիչները:
Ըստ կազմակերպության վարկանիշի, Սաուդյան Արաբիան ու Չադը «անազատ երկրներ են», իսկ Նիգերիան՝ «մասնակի ազատ է»:
Իրավապաշտպանները հորդորել են ՄԱԿ անդամներին նկատի ունենալ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը ՄԱԿ ԱԽ թեկնածու երկրներում՝ կազմի վերաբերյալ քվեարկելիս, հայտնում է INTERFAX.RU-ն:
Նիգերիան, Չադը, Սաուդյան Արաբիան, Լիտվան ու Չիլին կդառնան ՄԱԿ ԱԽ նոր ոչ մշտական անդամներն առաջիկա երկու տարում՝ նրանք կստանձնեն իրենց պարտականությունները 2014 թվականի հունվարի 1-ին:
Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամներն են Ադրբեջանը, Արգենտինան, Լյուքսեմբուրգը, Ռուանդան և Կորեայի Հանրապետությունը: