21 հոկտեմբերի 2013 - 13:42 AMT
Թուրքիայում հնարավոր կլինի ընտրարշավը վարել հայերենով

Ըստ հասարակության ժողովրդավարացման միջոցների փաթեթի, որը ներկայացրել է թուրք վարչապետ Էրդողանը, այսուհետ Թուրքիայում կարելի է անցկացնել ընտրարշավներ հայերենով: Ինչպես գրում է Haber Turk-ը, մինչ օրս թուրքերենից բացի այլ լեզու օգտագործել չէր թույլատրվում:

Քաղաքական գործիչները կարող են դիմել Ստամբուլի, Հաթայեի, Դիարբեքիրի և Կարսի բնակչությանը հայոց լեզվով, որտեղ մինչ օրս ապրում են Հայոց ցեղասպանությունը վերապրած հայեր:

Ըստ Թուրքիայի լեզվաբանական հասարակության հաշվարկների, Թուրքիայում խոսում են 36 լեզվով: Մոտ 15 մլն մարդ խոսում է քրդերեն, 1,5 մլն՝ զազա լեզվով (ալևիներ): Կենցաղում օգտագործվում են հայերենը, արաբերենը, հունարենը, աբխազերենը, վրացերենը, ղազախերենը, չերքեսերենը: Հիշատակված 36 լեզվի թվում որպես առանձին լեզու նշված է նաև համշեներենը, որն արևմտյան հայերենի բարբառներից է և որով խոսում են համշենահայրը՝ այն փոփոխություններ չի կրել վերջին 200 տարում:

Պետական TRT ալիքով արդեն շուրջ 1 տարի է գործում է հայերեն լեզվով լրատվական ծրագիրը:

Սեպտեմբերի 30-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել էր հասարակության ժողովրդավարացման միջոցառումների փաթեթը, որն, ըստ նրա, կամրապնդի կայունությունը Թուրքիայում:

Կթույլատրվի մահմեդական գլխաշորի կրումը պետական հաստատություններում: Հիջաբ կրելու արգելքը սահմանվել էր 1925 թվականին՝ օրենքների փաթեթով, որով արգելվեցին ամեն տիպի կրոնական խորհրդանիշները պետական հաստատություններում: Ազգությամբ քրդերը կազմում են Թուրքիայի բնակչության զգալի մասը՝ մոտ 18 տոկոսը, թեև ըստ պաշտոնական վիճակագրության, քրդական բնակչությունը կազմում է Թուրքիայի բնակչության 15,7 տոկոսը:

2011 հուլիսի 17-ին քրդական ոչ կառավարական կազմակերպությունների «Ժողովրդավարական հասարակության կոնգրես» միությունը հայտարարեց Թուրքիայի կազմում քրդական ինքնավարության ստեղծման մասին՝ Դիարբեքիր մայրաքաղաքով:

Թուրքական դպրոցներում չեղյալ է հայտարարվել Աթաթուրքի սահմանծ Andımız երդումը, որից սկսվում էին դասերը: Երդման վերացումը նախատեսված է երկրի ժողովրդավարացման միջոցների փաթեթով, որի մասին անցած շաբաթ հայտարարեց երկրի վարչապետ Էրդողանը: