26 հոկտեմբերի 2013 - 14:40 AMT
Իրանի ու Պակիստանի սահմանին սահմանապահներ են սպանվել

Իրանի 18 սահմանապահներ են սպանվել ու 5 վիրավորվել Պակիստանի հետ սահմանին գրոհայինների հետ գիշերային բախման արդյունքում: Այդ մասին հայտնում է IRNA պետական լրատվական գործակալությունը :

Իրանի իշխանությունները փորձում են պարզել թե արդյոք գրոհայինները մաքսանենգներ են եղել, որոնք թմրանյութեր էին տեղափոխում, թե հարձակումը կատարել են ապստամբները:

Իր հերթին Al Jazeera հեռուստաալիքը հայտնում է 17 սպանվածի մասին և նշում է, որ փոխհրաձգությունն ընթացել է սահմանապահների ու «Արդարության կուսակցություն» խմբավորման միջև: Սիստան Բելուջիստան գավառում հիմնականում սունիներ են բնակվում, իսկ Իրանում շիաներ են: Հեռուստաալիքը նշում է, որ մինչ այդ IRNA գործակալությունը հայտնում էր 14 սպանվածի մասին:

Գործակալությունը սպանվածների անունները չի հրապարակել: