31 հոկտեմբերի 2013 - 13:31 AMT
Ադրբեջանցի զինվորներն այդպես էլ չսովորեցին զենքի հետ վարվել

Բաքվում զինվորը hրազենային վնասվածք է ստացել, հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը՝ հավելելով, որ միջադեպը տեղի է ունեցել արդարադատության նախարարության Պատիժների իրականացման պահպանության գնդում: Գնդի զինվոր 19-ամյա Քյամիլ Շուքյուր օղլու Իսաևը կրակոցի հետևանքով վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ:

Փաստը հաստատել է պատիժների իրականացման ծառայության հանրային կապերի վարչության պետ Մեհման Սադիգովը: Նա ասել է, որ միջադեպը տեղի է ունեցել զինվորի անզգուշության պատճառով. «Կրկացը կատարվել է զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում»:

Ըստ Բաքվի պաշտոնական վիճակագրության , 2013 թ. 5 ամսում Ադրբեջանի ԶՈւ շարքերում մահացել է 43 զինվոր, որից 35-ը ոչ մարտական պայմաններում: Ըստ ադրբեջանցի իրավապաշտպանների, բանակում զոհվածների թիվը 50-ից ավելի է: