5 ապրիլի 2006 - 17:35 AMT
Նախիջեւանի հայկական հուշարձանների ավերումը մշակութային ցեղասպանություն է
Նախիջեւանի Հին Ջուղայի հայկական հուշարձանների ավերումը մշակութային ցեղասպանություն է: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը: Նա հատկապես ընդգծել է հնագույն քաղաքկրթության ներկայացուցիչ Իրանի եւ Ադրբեջանի տարբերությունը, նշելով, որ ադրբեջանական կողմը շարունակում է իր տարածքի հայկական մշակույթի հուշարձանների ոչնչացումը: «Ես հատկապես ուզում եմ ընդգծել այն փաստը, որ Իրանի իշխանությունները մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում Իրանի տարածքում ապրող այլ ժողովուրդների հուշարձանների պահպանման հարցին»,- նշել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: