Հայաստանի և ԵՄ միջև ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի Վիլնյուսոոմ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Այդ մասին լրագրողներին Վիլնյուսում հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն: Ըստ նրա, հավանաբար, Հայաստանը կհիշատակվի ամփոփիչ հռչակագրում:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վիլնյուսւոմ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի նախագծում Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող բաժինը դատարակ է, հայտնել էր «Նովոստի-Արմենիան»:
Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:
Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: