7 ապրիլի 2006 - 18:50 AMT
Հայաստանը պատրաստ է բոլոր հնարավոր երաշխավորությունները տալ Ադրբեջանի ֆուտբոլիստներին
Հայաստանը ՖԻՖԱ-ի հետ բանակցություններ է տանում եւ պատրաստ է բոլոր հնարավոր երաշխավորությունները տալ Ադրբեջանի ֆուտբոլի թիմին, եթե խաղը անցկացվի Երեւանում: Այդ մասին «Վրեմյա նովոստեյ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտգործխնախարար Վարդան Օսկանյանը: «Ես հավատում եմ, որ դա հնարավոր է, եւ հուսով եմ, որ այդպիսի հանդիպում հնարավոր կլինի անցկացնել նաեւ Բաքվում»,- նշել է նախարարը: Նրենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը, վիճակահանության համաձայն, նույն խմբում են հայտնվել 2008 թվականին ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: