8 ապրիլի 2006 - 14:45 AMT
Եվրախորհրդարանի առաքելությունը կայցելի Հին Ջուղա
Եվրախորհրդարանի նախագահը հավանություն է տվել Հին Ջուղա պատվիրակություն ուղարկելու որոշմանը, հաղորդում է Եվրոպայի Հայկական դաշնությունը: Առաքելության նպատակն է հետաքննել Ադրբեջանի կողմից համաշխարհային ճարտարապետության ժառանգություն հանդիսացողն Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացման փաստը: Եվրախորհրդարանի ղեկավարությունը որոշում է ընդունել այդ առաքելությունը վստահել ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովին, հատուկ հանձնախումբ ձեւավորելու փոխարեն, ինչպես դա առաջ էր ծրագրվում: Առաքելությունը կուղեվորվի Ադրբեջան «Ադրբեջանի մշակութային ժառանգության» վերաբերյալ բանաձեւի համաձայն, որը ընդունվել է 2006 թվականի փետրվարին եւ կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ հնագիտական ժառանգության եւ ուսումնասիրությամբ եւ հետազոտությամբ զբաղվաղ առաքելություններին , մասնավորապես հայկականին, ուսումնասիրել Ադրբեջանի տարածքի հուշարձանները: Պատվիրակությունը կազմված է լինելու 10 խորհրդարանականներից, որոնք նաեւ հանդիսանում են ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներ: Նրանք պատրաստվում են այցելել Հին Ջուղա Հայաստան այցի շրջանակներում ապրիլի 17-21-ը: