8 ապրիլի 2006 - 15:40 AMT
ԱՄՆ-ը նոր առաջարկներ են ներկայացրել Ղարաբաղի հարցով Պրահայի գործընթացի շարունակության վերաբերյալ
ԱՄՆ-ը նոր առաջարկներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Պրահայի գործընթացի շարունակության վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Ադբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` մեկնաբանելով Վաշինգթոնում պաշտոնական անձանց հետ անցկացրած բանակցությունները: Ադրբեջանցի նախարարի խոսքերով, «առաջարկները հետաքրքիր են»: Պաշտոնական Բաքուն դրանք կվերլուծի եւ իր վերաբերմունքը կհայտնի ապրիլի 18-ին ծրագրված ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի տարածաշրջան այցի ժամանակ, հաղորդում է «Թրենդը»: