8 ապրիլի 2006 - 16:56 AMT
ԵԽԽՎ-ը կդիտարկի Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի գաղթականների վերաբերյալ զեկույցը
Եվրամիության եւ Եվրախորհրդի հարաբերությունները կլինեն Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի(ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի քննարկամն հիմնական թեման. այն կանցնի Ստրասբուրգում 2006 թվականի ապրիլի 10-13-ը: Նստաշրանի ընթացքում կլինի մտքերի փոխանակություն երկու եվրոպական կազմակերպությունների Փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ եւ կքքնարկվի նոր Հիմնական իրավունքների ԵՄ գործակալություն ստեղծելու հարցը: Քննարկումներին կմասնակցեն Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը եւ Եվրոպական Խորհրդարանի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքը:
Կքքնարկվեն Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի վերաբերյալ զեկույցները, մասնավորապես կրթական համակարգում մայրենի լեզվի դերի մասին, գաղթականների մասին, ինչպես նաեւ կդիտարկվի Եվրախորհրդի անդամ պետություններում աղքատության եւ կոռուպցիայի դեմ պայքարը:
Ինչ վերաբերվում է Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի գաղթականների հարցին, ապա այն կքքնարկվի դրա շուրջ ԵԽԽՎ զեկույցի հիման վրա, որը 2006 թվականի փետրվարի 6-ին ներկայացրել էր Լատվիայի ներկայացուցիչ Բորիս Կիլեւիչը:
Զեկույցում մասնավորապես ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դժվարություններ է առաջացնում գաղթականների համար եւ արգելք է հանդիսանում տարածաշրջանի երկրների տնտեսական, սոցիալ-քաղաքական, ինչպես նաեւ առողջապահության զարգացման համար, հաղորդում է ԵԽ մամլո ծառայությունը