Հալեպի կենտրոնական Մունշիեի թաղամասում նոյեմբերի 14-ին հրթիռ է պայթել, կան զոհեր և վիրավորներ: Հրթիռի բեկորից մահացել է նաև ավտոբուսի վարորդ, հայազգի Գևորգ Պողոսյանը 1966 թ. ծնված, հայտնում է PERIO NEWS-ը Facebook-յան իր էջում:
Սիրիայում հայերը հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչև պատերազմը հայ համայնքը հասնում էր մոտ 80 հազարի: Այժմ նրանցից մոտ 10 հազարը հաստատվել է Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում:
Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 120 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: