10 ապրիլի 2006 - 18:26 AMT
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տվյալ պահի դրությամբ տեղյակ չէ Ս.Մաննի Երեւան կատարելիք այցի ծրագրի մանրամասներին
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տվյալ պահի դրությամբ տեղյակ չէ Ս.Մաննի Երեւան կատարելիք այցի ծրագրի մանրամասներին: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալությանն են հաղորդել Երեւանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուչությունում: Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, ըստ որի ապրիլի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը պաշտոնական այցով կժամանի Հարավային Կովկասի տարածաշրջան: