11 ապրիլի 2006 - 18:28 AMT
Բաքուն դեմ է Եվրախորհրդարանի` Նախիջեւանում հետաքննություն անցկացնելու մտադրությանը
Նախիջեւանի հայկական հուշարձանների ոչնչացման փաստի հետաքննության հարցով ստեղծված եւ Հայաստան ժամանելու պատրաստվող Եվրախորհրդարանի 10 հոգանոց առաքելության աշխատանքին պաշտոնական Բաքուն համաձայնություն կտա միայն «երկկողմանի հետաքննություն անցկացնելու պայմանով», հաղորդում է ԱՊԱ-ն:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի նախագահը հավանություն է տվել Հին Ջուղա պատվիրակություն ուղարկելու որոշմանը: Առաքելության նպատակն է հետաքննել Ադրբեջանի կողմից համաշխարհային ճարտարապետության ժառանգություն հանդիսացողն Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացման փաստը: Եվրախորհրդարանի ղեկավարությունը որոշում է ընդունել այդ առաքելությունը վստահել ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովին, հատուկ հանձնախումբ ձեւավորելու փոխարեն, ինչպես դա առաջ էր ծրագրվում: Առաքելությունը կուղեվորվի Ադրբեջան «Ադրբեջանի մշակութային ժառանգության» վերաբերյալ բանաձեւի համաձայն, որը ընդունվել է 2006 թվականի փետրվարին եւ կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ հնագիտական ժառանգության եւ ուսումնասիրությամբ եւ հետազոտությամբ զբաղվաղ առաքելություններին , մասնավորապես հայկականին, ուսումնասիրել Ադրբեջանի տարածքի հուշարձանները: Պատվիրակությունը կազմված է լինելու 10 խորհրդարանականներից, որոնք նաեւ հանդիսանում են ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներ: Նրանք պատրաստվում են այցելել Հին Ջուղա Հայաստան այցի շրջանակներում ապրիլի 17-21-ը: