2 դեկտեմբերի 2013 - 10:44 AMT
Ռուսաստանի հայկական կազմակերպությունները միավորվում են

2013 թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի հայկական համայնքային կազմակերպությունների խորհրդակցությունը: Կազմակերպությունների ղեկավարներն ու ներկայացուցիչներն ակտիվորեն քննարկում էին այն խնդիրները, որոնք թույլ չեն տալիս զարգացնել փոխգործակցությունն ու տեղեկատվական ապահովումը նրանց միջև:

Հաշվի առնելով հարաբերությունների ամրապնդումը Ռուսաստանի ու Հայաստանի միջև, ինչպես նաև Ռուսաստանի ու Մոսկվայի հայ համայնքի հզորացման անհրաժեշտությունը, որոշվեց ստեղծել Ռուսաստանի հայկական կազմակերպությունների խորհուրդ՝ ՌՀԿԽ: Խորհրդի ստեղծման նպատակն է առաջացած խնդիրների ծրագրումը, կազմակերպումը, տեղեկատվական ապահովումն ու համատեղ կատարումը, ինչպես նաև Ռուսաստանի հայ համայնքի մերձեցումն ու համախմբումը:

Համակարգող խորհրդին անդամակցում են՝ HAYASA,ԼՂՀ ներկայացուցչությունը ՌԴ-ում, «Ռուս-հայկական ռազմավարական ու հասարակական նախաձեռնությունների աջակցության կենտրոնը», Երիտասարդ պրոֆեսիոնալների միությունը՝ ՍԻՎԱՄ-ը, Ռուսաստանի ջավախահայերի համայնքը, Ռուսաստանի համշենահայերի համայնքը, Հայկական դասական երաժշտության զարգացման միջազգային կազմակերպությունը, «Արարատ» կրթամշակութային ընկերակցությունը, Արևմտյան հայերի ազգային կոնգրեսը, «Առաջնորդ» մանկական մարմնամարզական և կրթական միավորում» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը, Armenia-onlineևи ArmBook ինտերնետ պորտալները:

Խուսափելու համար բյուրոկրատական կառույցների ստեղծումից, Համակարգող խորհրդի ղեկավար հաստատվեց միայն պատասխանատու քարտուղարի պաշտոնը: Նա է լինելու այն հիմնական դեմքը, ով համակարգելու է Համակարգող խորհրդի աշխատանքը:

Խորհրդի անդամ դարձաց յուրաքանչյուր կազմակերպություն հերթով առաջադրելու է իր թեկնածուներին 1 ամիս ժամկետով: Առաջին պատասխանատու քարտուղար ընտրվեց «Ռուս-հայկական ռազմավարական ու հասարակական նախաձեռնությունների աջակցության կենտրոնի» ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը: