2 դեկտեմբերի 2013 - 15:47 AMT
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի 2013թ. «Տարվա լավագույն բանկ» «The Banker» ամսագրի կողմից

Ամերիաբանկը «Financial Times» հեղինակավոր կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2013թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին: Այս մրցանակին Ամերիաբանկն արժանանում է արդեն երկրորդ անգամ, ասվում է բանկի հաղորդագրության մեջ:Սույն թվականի նոյեմբերի 28-ին Լոնդոնում կայացավ «The Banker» ամսագրի 2013թ. «Տարվա լավագույն բանկ» 14-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: «The Banker»-ի մրցանակը աշխարհում հանդիսանում է բանկային գործունեության զարգացման գնահատման ամենաբարձր չափանիշը, և այս մրցույթին մասնակցելու համար դիմել էր 146 երկրի 483 կազմակերպություն:

Մրցույթի կազմակերպիչները նշել են, որ Ամերիաբանկը, հիմք ընդունելով իր ռազմավարական նպատակները, սկսել է ակտիվ գործունեություն ծավալել ֆինանսական շուկայում որպես ունիվերսալ բանկ` դառնալով Հայաստանում առաջատար ֆինանսական կառույց: Մասնավորապես նշվել է, որ Բանկը 2012թ. գրանցել է 48,9 % շահույթի աճ և մինչև տարեվերջ շահույթը հասցրել է 14.9 մլն ԱՄՆ դոլարի` պահպանելով իր նորարարական և առաջատար բանկ լինելու վարկանիշը,ապահովելով նաև չաշխատող ակտիվների նվազագույն չափ: Բանկին հաջողվել է ընդլայնել և զարգացնել մանրածախ բանկային ծառայությունների ոլորտը` նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, նորարարությունների և սպասարկմանորակի կատարելագործման շնորհիվ: Բանկն առանձնակի շեշտադրում է կատարել փոքր և միջին ձեռնարկություններին ուղղված վարկավորման նախագծերին, քարտային պրոդուկտների զարգացմանը, նոր ու առաջադիմական մոտեցումների կիրառմանը:

Մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկին շնորհվեց հավաստագիր և մրցանակ` Բրենդեն Բրեքենի արձանիկի տեսքով, որը եղել է «The Banker» ամսագրի հիմնադիրն ու խմբագիրը, իսկ 1945-1958թթ.` «Financial Times»-ի նախագահը: