9 հունվարի 2003 - 18:51 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՊԻԿԵՏԻ ԵՆԹԱՐԿԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԲԱՔՎՈՒՄ
«Քաղաքացիական միասնություն» ադրբեջանական կուսակցության անդամները մտադիր են հունվարի 14-ին պիկետ կազմակերպել Բաքվում Ռուսաստանի դեսպանատան առջեւ: Բաքվի ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, գործողությունը կանցկացվի` որպես բողոքի նշան Ռուսաստանում վերջին ժամանակներս հաճախակի դարձած ադրբեջանցիների սպանության փաստերի դեմ: