Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հինգշաբթի հայտարարել է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն անհապաղ ռազմական ներխուժման մասին, հայտարարել է France Press-ը:
Օլանդը հայտարարել է, որ ֆրանսիական զորակազմը Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, որն այժմ կազմում է 650 զինվորական, «առաջիկա օրերին, եթե ոչ ժամերին, կկրկնապատկվի»: Նախագահը նշել է, որ բոլոր անհրաժեշտ պարզաբանումները կառավարությունը խորհրդարանին կներկայացնիհաջորդ շաբաթ:
Հինգշաբթի ՄԱԿ ԱԽ-ն միաձայն կողմ է քվեարկել Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն ռազմական ներխուժմանը, որտեղ արդեն մի քանի ամիս է անկարգություններ են տիրում:
ԱԽ բանաձևը նախատեսում է, որ ներխուժմանը կմասնակցի 1,2 հազար ֆրանսիացի և 3,6 հազար աֆրիկացի զինծառայող:
ԱՄՆ-ն համաձայն է, որ միջազգային միջամտություն է հարկավոր աֆրիկյան այդ երկրում, ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Վերջին շաբաթներին իշխանությունների հետ կապված զինյալ կազմավորումներն ու ինքնապաշտպանության ջոկատները Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում սարսափելի հանցագործություններ են կատարել խաղաղ բնակիչների դեմ, որոնք միջազգային հանրության արագ արձագանքն են պահանջում»,- ասել է Քարնին:
Ըստ նրա, ՄԱԿ ԱԽ որոշումը կօգնի կանխել հետագա բռնությունները: «Այդ ջանքերին աջակցելու համարԱՄՆ-ն 40 մլն դոլար է հատկացնում Աֆրիկյան միության առաքելությանը»,- ասել է նա:
Բախումներից զոհվեկ է առնվազն 105 մարդ, տասնյակ՝ վիրավորվել: Հինգշաբթի առավոտյան ֆրանսիական հրամանատարությունը որոշել է Բանգի տեղափոխել մոտ 250 ֆրանսիացի զինծառայողի, քաղաքի անվտանգությունն ապահովելու համար: Ըստ Տյանգայեի, անկարգությունները հրահրել են երկրի նախկին նախագահ Ֆրանսուա Բոզիզեի կողմնակիցները:
Ընթացիկ տարվա հունվարին Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության իշխանություններն ու քաղաքական ընդդիմության ներկայացուցիչները հաշտության մասին համաձայնություն կնքեցին: Սակայն արդեն մարտին գրոհայինները գրավեցին մայրաքաղաք Բանգին: Պաշտոնանկ ղեկավար Բոզիզեն ստիպված եղավ փախչել երկրից, իսկ ապստամբների առաջնորդ Միշել Ջոտոդիան իրեն նախագահ հռչակեց: Այդ օրվանից ի վեր զինված բախումները նոր իշխանությունների կողմնակիցների ու հակառակորդների միջև երկրում չեն դադարում: