15 ապրիլի 2006 - 16:13 AMT
ԼՂՀ ՊՆ-ն գոհ է Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքից
ԼՂՀ ՊՆ-ն գոհ է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքից: «Զորավարժությունների սկզբնական փուլի արդյունքները ցույց տվեցին, որ զորքերի աձնակզմը եւ հանրապետության զորահավաքային ռեսուրսները ի վիճակի են պատշաճ մակարդակով կատարել նրանց առջեւ դրված խնդիրները, ցուցաբերելով բարձր մարտական պատրաստավծություն»,-հայտարարել է լրագրողներին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: Նրա խոսքերով, զորավարժությունները անց են կացվում 2006 թվականի բանակային պատրաստվածության պլանի համաձայն: «Այս միջոցառումը նպատակ ունի որոշել Զինված ուժերի մարտական պատրաստվածության մակարդակը լրիվ մարտական պատրաստվածության բերելու գործընթացում, կատարելագործել զորքերի բոլոր տեսակների կառավարումն ու նրանց գործողությունների համակարգումը պաշտպանական եւ հակահարձակողական գործողությունների ժամանակ»,-ասել է ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության ղեկավարը:

Նա նաեւ ընդգծել է, որ զորավարժությունների ընթացքում կարեւոր է ստուգել զորահավաքային ռեսուրսի պատրաստակամությունը համալրելու զորքերի կազմը անհրաժեշտ ժամկետում, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: