Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ
Ռուսաստանը, ի դեմս նրա ղեկավարության առողջ մասի, փորձում է մնալ Կովկասում եւ պահպանել այնտեղ իր ներկայությունն ու ազդեցությունը: Ռուսաստանի համար դա կարեւոր է, թույլ չտալու համար ողջ Հյուսիսային Կովկասի ապակայունացում, ՆԱՏՕ-ի ռազմակայանների տեղակայում եւ ռազմական ուժի ներթափանցում ռուսասկան տարածքի խորքերը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել է Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի (ԱՔԽԱ) առաջին փոխնախագահ, գեներալ-գնդապետ, պատմական գիտությունների դոկտոր Լեոնիդ Իվաշովը: Նրա խոսքերով, Հայաստանը Ռուսաստանի հենակետն է Հարավային Կովկասում: «Միեւնույն ժամանակ Հայաստանի համար կենսականորեն կարեւոր է դաշնակցային հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Եթե Հայաստանը վստահի Արեւմուտքի խոստումներին, նա կկորցնի իր պետականությունը, իր անկախությունը»,-ասել է Իվաշովը: Նա նաեւ նշել է, որ Հայաստանը իրավունք ունի ձեւավորվել դաշնակցային հարաբերություններ ում հետ ցանկանա: «Սակայն եթե դա չնյարդայնացնի Ռուսաստանին եւ չհակասի նրա շահերին: Մոսկվան կարող է երես թեքել Երեւանից եւ տեղափոխել համագործակցությունը միայն փոխշահավետ հարաբերությունների մակարդակ, առանց որեւէ քաղաքական, տնտեսական արտոնությունների: Սակայն դա կհակասի Հայաստանի ազգային շահերին, կհանգեցնի Հայաստանի մեկուսացմանը եւ հնարավոր է, նրա փլուզմանը»,-նկատել է ռուս գիտնականը:
Լ.Իվաշովը նաեւ հիշեցրել է, որ Ռուսաստանում կա մեծ հայկական սփյուռք: «Կարծում եմ, նա կարող է էապես ավելի մեծ դեր կատարել հայ-ռուսասկան դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում»,-գտնում է գեներալ-գնդապետը:
Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ