21 դեկտեմբերի 2013 - 11:14 AMT
Դեկտեմբերի 9-15-ն առևտրային բանկերն ակտիվորեն վարկավորել են մասնավոր հատվածը

Դեկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 55 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 58.3 մլն ԱՄՆ դոլար, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը:

Դեկտեմբերի 16-20-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 103,354,734 ԱՄՆ դոլար 404.54 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 103,312,840 ԱՄՆ դոլար 405.66 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 21,440,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 405.43 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 1,300,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 405.38 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: