19 ապրիլի 2006 - 18:57 AMT
Վ. Օսկանյանը ընդունել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վ.Օսկանյանն ընդունեց Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եվրոպական համանախագահ տկն. Մարի-Անն Իզլեր Բեգենի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին Եվրամիության եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ ծավալվող համագործակցության շուրջ` դրական գնահատելով վերջին տարիներին տարածաշրջանի հանդեպ ԵՄ կողմից ցուցաբերվող հետաքրքրության աճը, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի դրական դերը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում տարածաշրջանի երեք երկրների ընդգրկման հարցում: Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները եւ Հայաստանի մոտեցումները էներգետիկ անվտանգության ու տարածաշրջանային համագործակցության խնդիրների վերաբերյալ: