19 ապրիլի 2006 - 21:45 AMT
Թուրքական կայք. «Բաքուն մի քանի օրից կհարձակվի Հայաստանի վրա»
«Ադրբեջանական բանակը մի քանի օրից կհարձակվի Հայաստանի վրա»: Այսպիսի տեղեկատվություն է տարածել «Մեդիա Ֆորում» ադրբեջանական թերթը հղում կատարելով www. hurhaber.com թուրքական կայքին: Կայքը հայտնում է, որ «ինֆորմացիան ստացվել է դիվանագիտական աղբյուրներից»: Կայքի տեղեկատվության համաձայն, «Ադրբեջանի կառավարությունը լուրջ նախապատրաստություն է տեսել Ղարաբաղի ազատագրման համար, եւ պաշտոնական Բաքուն արդեն որոշում է կայացրել պատերազմ սկսելու վերաբերյալ»: ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունների ինտենսիվությունը եւս կապված է Ղարաբաղի առաջիկա ռազմական գործողսւթյունների հետ: «Hurhaber.com»-ը, հիմք վերցնելով դիվանագիտական աղբյուրները, հայտարարում է, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը այսօր ընդունելու է Ադրբեջանի պատվիրակությունը: Կայքը փաստում է, որ «Ջ. Բուշը դրական է վերաբերվում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմանը»: Կայքի տեղեկատվության մեջ հիշատակում կա, որ «ռազմական գործողությունները Ղարաբաղում կարող են ազդել նավթի միջազգային գնի վրա»: