16 հունվարի 2014 - 11:04 AMT
Ջազ դաշնակահար Վարդան Հովսեփյանն ելույթ կունենա Սան Ֆրանցիսկոյում

Ջազ դաշնակահար Վարդան Հովսեփյանը մարտի 8-ին ելույթ կունենա Սան Ֆրանցիսկոյում՝ ներկայացնելով իր հին ու նոր կոմպոզիցիաները, հայտնում է Armenian Calendar-ը:

Վարդան Հովսեփյանը ծնվել է Երևանում, սովորել է Լոս Անջելեսի Բերքլիի երաժշտական քոլեջում: Նա համարվում է «երրորդ ալիքի» դաշնակահար Բրեդ Մելդուի, Միք Գուդրիկի և Փիթեր Էրսկինի հետ մեկտեղ:

Համերգը տեղի կունենա Սան Ֆրանցիսկոյի Երաժշտական կենտրոնում, համերգաշարը կբացի «Նռան երաժշտությունը», որի ղեկավարն է Րաֆֆի Մենեշյանը: