
Հունվարի 28-ին Ռուանում «Հայացք աշխարհի կինոյին» կինոփառատոնում տեղի կունենա 2011 թվականի արտադրության «Ձիթապտուղ վաճառողի որդին» ֆիլմի ցուցադրությունը:
«Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համարում է, որ ապացուցված չէ 1915 թվականին հայերի հանդեպ վայրագ դաժանությունների որակումը որպես ցեղասպանություն և այն ժխտելու համար դատապարտման անհրաժեշտությունը, Ռուանում կազմակերպում են հատուկ երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության ժխտման թեմային», գրում է Nouvelles d'Arménie-ին:
Ֆիլմը ցուցադրվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում 2011 թվականին, ինչպես նաև այլ միջազգային կինոփառատոներում:
Մաթյե Զեյթինջիօղլուի փաստագրական ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանության ուրացման թեմային: Ֆիլմի անվանումը Զեյթինջիօղլու ազգանվան թարգմանություն է: Դա թրքացված հայկական ազգանուն է, որը թույլ է տվել նրա պապին փրկվել կոտորածից: Հետաքրքրվելով այդ տարօրինակ ազգանունով, որը դարձավ նաև իրենը ամուսնությունից հետո, Աննան, որը լեհ է, որոշում է Մաթյեին տանել սեփական պատմության որոնումներին:
Իրադարձությունները տեղի են ունենում Վանում: Երիտասարդ ամուսիններին, որոնք երբեմնի այդ հայաշատ քաղաքում հայկական ներկայության հետքեր են որոնում, ասում է. «Ցավում ենք, բայց այստեղ հայեր չկան»: Դա մի ամբողջ ժողովրդի ոչնչացում է, դա ծրագրված պաշտոնական ուրացում է ոչ միայն 1915 թվականի ցեղասպանության, այլ նաև բազմադարյա պատմության՝ դա էլ հայտնաբերում են Մաթյեն ու նրա կինը՝ Աննան, Թուրքիայում անցկացրած մեղրամսի ժամանակ: