27 դեկտեմբերի 2002 - 21:43 AMT
ԱՆՑԱԾ ԳԻՇԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ ՁՅԱՆ ՏԱԿ ԵՆ ՄՆԱՑԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 60 ՄԵՔԵՆԱ
Անցած գիշեր Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ձնահյուս, որի տակ մնացել է 64 մեքենա: Ինչպես տեղեկացրել է «Արմինֆո» գործակալությունը, դեպքի վայր ժամանած փրկարարները, զինվորականները, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանության եւ ՆԳ աշխատակիցները մի քանի ժամում մաքրել են ճանապարհը եւ բոլոր մեքենաներն ազատվել են ձյան գերությունից: