24 ապրիլի 2006 - 17:32 AMT
Հայաստանը հետեւողական կլինի Հայոց ցեղասպանության գնահատականի հարցում
Հայոց ցեղասպանության փաստի հերքումը Թուրքիայի կողմից ժամանակավոր երեւույթ է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: Նրա խոսքերով, վաղ թե ուշ Ցեղասպանության փաստը պետք է ճանաչվի: «Մեր քաղաքականությունը ճիշտ է սերուդների դաստիարակման տեսակետից, այն իմաստով, որ համաշխարհային հանրությունը պետք է իմանա, որ Հայաստանը հետեւողական կլինի 20 դարասկզբի այդ ոճրագործության գնահատականի հարցում»,-ասել է Ա.Աղաբեկյանը: