24 ապրիլի 2006 - 17:52 AMT
Կրասնոդարում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ապրիլի 24-ին Կրասնոդարի հայությունը հավաքվել է հայկական Սուրբ Հովհաննես Ավետարանչու եկեղցում` հարգելու համար Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Պատարագից հետո եկեղեցամերձ հրապարակում տեղի ունեցավ սգո հանրահավաք: Ելույթ ունեցան քաղաքի հայ համայնքի եւ այլ ազգային համայնքների ներկայացուցիչները եւ դատապարտեցին արյունալի ողբերգությունը, կատարված Օսմանյան Թուրքիայում մի ողջ ժողովրդի դեմ եւ կոչ արեցին միջազգային հանրությանը հակազդել Թուրքիայի անդամակցությանը Եվրոպական հանրությանը: Հրապարակում հավաքված կրասնոդարցիները կարողացան ծանոթանալ ստենդերին փակցված ֆոտոփաստերին, որոնք անհերքելիորեն վկայում են Հայոց ցեղասպանության մասին, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: