28 ապրիլի 2006 - 15:37 AMT
Դրությունը Իսրայելում եւ Լեռնային Ղարաբաղում գրեթե նույնն է
Իսրայել-պաղեստինյան եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների միջեւ բազմաթիվ ընդհանուր բաներ կան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Թելա-Ավիվի Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, XV գումարման կնեսետի պատգամավոր Ալեքսանդր Ցինկները: «Իսրայելը աշխարգրության տեսանկյունից չի կարող «հեռանալ» արաբներից, իսկ Լեռնային Ղարաբաղը` Ադրբեջանից: Բացի այդ, ակնհայտ է, որ երկու կողմերն էլ չեն ցանկանում կարգավորել այս հարցը: Այս ամենին հավելյալ, քաղաքակրթությունների բախում. Իսրայելը արաբների դեմ, դուք` քրիստոնյաներդ, իսլամի դեմ»,- նշեց նա:

Միեւնույն ժամանակ, ինստիտուտի տնօրենը ասեց, որ Իսրայելը արդեն փորձում է կարգավորել հարցը` իր սահմանը ստեղծելով: «Կանցնի ժամանակ, եւ միջազգային հանրությունը կճանաչի այդ սահմանները: Նույն կարող է պատահել եւ Լեռնային Ղարաբաղի հետ»,- ընդգծեց նա: