29 ապրիլի 2006 - 14:48 AMT
Բաքվում չորս զինվոր են դատում «հայերի հետ համագործակցության համար»
Ադրբեջանում, Ծանր ռազմական հանցագործությունների դատարանում` գադիմ Բաբաեւի նախագահությամբ, նախնական նիստ է կայացել 274 (Հայրենիքի դավաճանություն) եւ 338.1 (զինվորական դիրքերի խախտում) հոդվածներով մեղադրվող չորս զինծառայողների գործով: Չորսն էլ մեղադրվում են «հայկական կողմին գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ»: Ժամկետային ծառայության զինվորներ Բինալի Մամեդալիեւը(ձերբակալվել է 2005 թվականի հոկտեմբերին), Շախրիար Իսմայիլովը, Շամխալ Աղաջամալիեւը, Փարվիզ Խաբիբովը(ձերբակալվել են 2006 թվականին) եւ ծառայել են Ֆիզուլիի շրջանում:

«Ծառայության ընթացքում նրանք հայերի կողմից եւ համագործակցում էին նրանց հետ: Գործընթացի սկիզբը նշանակված է մայիսի 4-ին: Գաղտնի տեղեկատվության կապակցությամբ, նիստերը անցնելու են փակ դռների ետեւում. վերը նշված փաստի կապակցությամբ որեւէ հավելյալ ինֆորմացիա չի հաղորդվում: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանց ի զինվորականները մեղադրվում են հայերի հետ համագործակցության մեջ»,- հաղորդում է Day.az-ը: