2 մայիսի 2006 - 16:35 AMT
Մայիսի 3-ին Երեւանում տեղի է ունենալու ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի մշակման բանակցությունների երրորդ փուլը
Մայիսի 3-ին Երեւանում տեղի է ունենալու Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Եվրամիություն-Հայաստան Գործողությունների ծրագրի մշակմանը նվիրված բանակցությունների երրորդ փուլը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Բանակցություններին մասնակցելու են ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների եւ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ: ՀՀ պատվիրակությունը գլխավորում է ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանը, եվրոպականը` Եվրոպական Հանձնաժողովի Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյուգ Մինգարելին: Հանդիպման ընթացքում քննարկվելու են նախորդ փուլերում չհամաձայնեցված դրույթները: