4 մայիսի 2006 - 17:57 AMT
Սեւ Ծովի հատակին հայտնաբերվել են Ա-320 ինքնաթիռի խոշոր ֆրագմենտներ
Ա-320 ինքնաթիռի անկման վայրում խորջրյան սարքավորման միջոցով Սեւ Ծովի հատակին ինքնաթիռի խոշոր հատվածներ են գտնվել: «Այդ սարքը կառավարվում է «Կապիտան Բեկլեմիշչեւ» գիտահետազոտական նավից: Առաջիկա ժամերին կճշտվեն կոորդինատները, եւ այդ վայր կբերվի ողջ խորջրյա հատուկ տեխնիկան»,- պատմել է որոնման աշխատաքների մասնակիցներից մեկը: Նրա խոսքերով, բոլոր հայտաբերված ֆրագմենտները իդենտիֆիկացվել են որպես Ա-320-ի հատվածներ: «Բացառված չէ, որ վթարված ինքնաթիռի հենց այդ հատվածում կարող են գտնվել ինքնագրերը»,- հայտարարել է աղբյուրը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: