5 մայիսի 2006 - 16:20 AMT
Ա.Մարգարյան. Մայիսի 6-ին հնարավոր կլինի տալ ավիավթարի պատճառների պաշտոնական բացատրությունը
Մայիսի 6-ին հնարավոր կլինի տալ ավիավթարի պատճառների պաշտոնական բացատրությունը: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով, պետք չէ շտապողական եզրակացություններ անել ավիավթարի պատճառների մասին: «Հնարավոր են իրավիճակներ, երբ առաջին հայացքից թվում է, թե պատճառը մեկն է, բայց խորը հետազոտման դեպքում պարզվում է, որ պատճառը միանգամայն այլ է կամ դրանք մի քանիսն են»,-ասել է նա: Վարչապետը համոզված է, որ հայ մասնագետների մասնակցությունը որոնողական աշխատանքներին ԱԻՎ պետի գլխավորությամբ հնարավորություն կտա մոտ օրերս պարզել ողբերգության վիճահարույց հարցերը: