4 մայիսի 2014 - 01:01 AMT
ՀՀ կառավարության նոր կազմը․ Սպորտի նախարարը փոխվել է, գյուղնախարարը՝ վերանշանակվել

ՀՀ կառավարության նոր կազմն արդեն ամբողջությամբ հայտնի է։ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 3-ին ևս 2 հրամանագիր է ստորագրել, որոնցով գյուղնախարար է վերանշանակել Սերգո Կարապետյանին, իսկ սպորտի ու երիտասարդության նախարար նշանակել բասկետբոլիստ Գաբրիել Ղազարյանին։ Այսպիսով, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած Կառավարության կազմը հետևյալն է․

Տարածքային կառավարման նախարարություն՝ ՀՀ փոխվարչապետ, վերանշանակված նախարար Արմեն Գևորգյան,

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ վերանշանակված նախարար Արտեմ Ասատրյան,

Առողջապահության նախարարություն՝ նորանշանակ նախարար Արմեն Մուրադյան,

Արդարադատության նախարարություն՝ նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյան,

Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ վերանշանակված նախարար Արմեն Երիցյան,

Արտաքին գործերի նախարարություն՝ վերանշանակված նախարար Էդվարդ Նալբանդյան,

Բնապահպանության նախարարություն՝ նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյան,

Գյուղատնտեսության նախարարույթուն՝ վերանշանակված նախարար Սերգո Կարապետյան,

Էկոնոմիկայի նախարարություն՝ նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյան,

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն՝ նորանշանակ նախարար Երվանդ Զախարյան,

Կրթության և գիտության նախարարություն՝ վերանշանակված նախարար Արմեն Աշոտյան,

Մշակույթի նախարարություն՝ վերանշանակված նախարար Հասմիկ Պողոսյան,

Պաշտպանության նախարարություն՝ վերանշանակված նախարար Սեյրան Օհանյան,

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն՝ նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյան,

Սփյուռքի նախարարություն՝ վերանշանակված նախարար Հրանուշ Հակոբյան,

Տրանսպորտի ու կապի նախարարություն՝ վերանշանակված նախարար Գագիկ Բեգլարյան,

Քաղաքաշինության նախարարություն՝ նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյան,

Ֆինանսների նախարարություն՝ նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյան։

Նշենք, որ Կառավարության աշխատակազմի նոր ղեկավար-նախարարն է Դավիթ Հարությունյանը։

Չորրորդ անգամ իր պաշտոնում վերանշանակված գյուղնախարար Սերգո Կարապետյանն ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, 1965-1972 թվականներին աշխատել սեզոնային բանվոր, որակի հսկիչ, հերթափոխային քիմիկ, ավագ ապրանքագետ առաքման գծով, տեխնիկայի անվտանգության գծով ինժեներ, գործարանի գլխավոր էներգետիկ։ 1972-1986 թթ. եղել է Արտաշատի պահածոների «Սովխոզ» գործարանի գլխավոր ինժեները, գլխավոր տնօրենը, 1986-1996 թթ.՝ Ազատի լիասիստեմ ֆորելային տնտեսության տնօրենը, 1996-2011 թթ.՝ Արտաշատի պահածոների գործարանի նախագահը, գլխավոր տնօրենը։ 2010-ի դեկտեմբերի 31-ից ՀՀ գյուղատնտեսության նախարար է, այդ պաշտոնում նաև վերանշանակվել է 2012-ի հունիսի 16-ին, վերանշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում, այնուհետև՝ 2013-ի մայիսի 8-ին։

Սպորտի ու երիտասարդության նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանը բասկետբոլիստ է, աշխատել է սպորտային տարբեր կառույցներում, վերջին տարիներին Հայաստանի օլիմպիական կոմիտեի սպորտային բաժնի պետ էր: 2006-ից Գաբրիել Ղազարյանը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահն է: