5 մայիսի 2014 - 15:12 AMT
Հաստատվել է` Թուրքիան զինում է սիրիական ընդդիմությանը

Թուրքիայի Ազգային վիճակագրական կենտրոնը գրում է, որ 2013 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Արդարության ու զարգացման կուսակցության (ԱԶԿ) կառավարությունը Սիրիայում գործող ավազակախմբերին մոտ 53 հազար դոլարի զենք ու զինամթերք է մատակարարել, իսկ ընթացիկ տարվա առաջին երեք ամսում՝ 115 հազար դոլարի:

Ինչպես հայտնում է սիրիական SANA գործակալությունը ընդդիմադիր թուրքական Аydinlik թերթի վրա հղումով, զինամթերքը Սիրիա է հասել ահաբեկիչների հսկողության տակ գտնվող սահմանային անցակետերով:

Ամերիկյան Veterans Today կայքը հայտնել է, որ զարին գազը, որն օգտագործվել է Դամասկոսի արվարձանում անցյալ տարվա օգոստոսի 21-ի քիմիական գրոհի ժամանակ, արտադրվել է Պենտագոնին պատկանող լաբորատորիայում Թուրքիայի տարածքում: Հետո այնՍիրիայում գործող «Ալ Քայիդայի» ահաբեկիչներինփոխանցելու համարտեղափոխվել է թուրքական լաբորատորիաներ :

2013 թվականի օգոստոսի կեսին` քիմիական զենքի կիրառումից մի քանի օր առաջ, Թուրքիայում գաղտնի խորհրդակցություն տեղի ունեցավ վարչապետ Էրդողանի, ԱԳՆ ղեկավար Դվութօղլուի, և հետախուզության ղեկավար Ֆիդանի միջև, որտեղ քննարկվել է Սիրիայի դեմ ռազմական ագրեսիա սկսելու համար պատրվակ գտնելու կամ հրահրելու հարցը:

Այդ ամենը հերթական անգամ հաստատում է, որ Էրդողանի կառավարությունը մեղսակից է Սիրիայի արյունահեղությանն ահաբեկչական կազմավորումների համակողմանի աջակցության միջոցով:

Սիրիայում արդեն 3 տարուց ավելի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:Սիրիահայերը բնակվում են հիմնականում Հալեպում և Դամասկոսում: Պատերազմից առաջ հայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, հինգ հազարը՝ Լիբանանում: