12 մայիսի 2006 - 19:28 AMT
Վ. Օսկանյանն ու Պիեր Շեւալյեն քննարկել են ղարաբաղյան հարցի կարգավորման հեռանկարները
Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Պիեր Շեւալյեին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրուցակիցները մանրամասն քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ընթացքն ու հեռանկարները: Հանդիպմանը նաեւ մասնակցեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: