15 մայիսի 2006 - 14:35 AMT
Երեւանում տեղի կունենա Համաշխարհային հայկական կոնգրեսի Գերագույն խորհրդի նիստը
Համաշխարհային հայկական կոնգրեսի մայիսին կայանալիք միջոցառումների շրջանակներում Երեւանում տեղի կունենա ՀՀԿ Գերագույն խորհրդի նիստը եւ տեղի կունենան երկու միջազգային կոնֆերանսներ: Մայիսի 17-18-ին տեղի կունենա «Կովկասն առանց հակամարտության եւ ահաբեկչության. քաղաքակրթությունների երկխոսություն կովկասյան խաչմերուկում» միջազգային կոնֆերանսը, որի կազմակերպիչներն են Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի «Ազգային փառքի կենտրոն»-ը: Մայիսի 17-19-ը տեղի կունենա Համաշխարհային հայկական կոնգրեսի Հայոց ցեղասպանության հարցերով զբաղվող փորձագետների հանձնաժողովի նիստ, հաղորդում է ՀՀԿ մամլո ծառայությունը: