16 մայիսի 2006 - 15:30 AMT
Հայոց ցեղասպանություն. Թուրքիան սպառնում է Ֆրանսիային սանկցիաներ կիրառելով
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել է, որ պաշտանական Անկարան կարող է առեւտրական եւ այլ սանկցիաներ կիրառել Ֆրանսիայի նկատմամ, եթե այդ երկրի խորհրդարանը օրենք ընդունի, ըստ որի քրեական պատասխանատվություն է նախատեսվում Հայոց ցեղասպանության փաստի մերժման համար: Նրա խոսքերով, այդ օրինագծի ընդունման հնարավորությունը ուղղակիորեն կապված է Ֆրանսիայի ներքաղաքական իրավիճակի հետ: Էրդողանը նաեւ հավաստիացրել է, որ ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչները, որ գործնեություն են ծավալում Թուրքիայում, դժգոհություն են հայտնում այդ օրինագծի կապակցությամբ: «Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը գտնում է, որ տվյալ օրինագիծը պետք է քննարկվի ստորին պալատում, այլ ոչ թե խորհրդարանում: Նրա խոսքերով, խորհրդարանի օրակարգը առանց այն էլ ծանրաբեռնված է»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

«Մեր համբերությունը հատնում է: Մենք ցանկանում ենք համաձայնության հասնել այս հարցի շուրջ, սակայն ես չեմ կարող ասել` ինչ կկատարվեի, եթե այս գործընթացը Ֆրանսիայում շարունակություն ստանա: Մենք թշնամաբար չենք տրամադրաված Ֆրանսիայի նկատմամբ, սակայն, այնուամենայնիվ, կարող ենք սանկցիաներ կիրառել»,- հայտարարել է Էրդողանը: Նրա խոսքերով, ֆրանսիացիները պետք է ուշադիր վերաբերվեն սանկցիաներ կիրառելու հեռանկարին, քանի որ Ֆրանսիան խոշորագույն ներդրողն է հանդիսանում Թուրքիայի տնտեսությունում, հաղորդում է «Զաման» թերթը:

Նշենք, որ օրինագծի քննարկումը ծրագրված է անցկացնել մայիսի 18-ին: Օրինագիծը Հայոց ցեղասպանության հերքման համար նախատեսում է 45 հզ. եվրո տուգանքի մուծում կամ ազատազրկում մինչեւ 5 տարի ժամկետով: