Ամերիաբանկը հանդես է գալիս ՓՄՁ-ների վարկավորման հատուկ արշավով, ինչը հնարավորություն կընձեռի օգտվել Ամերիաբանկի կողմից առաջարկվող վարկավորման նոր առավելություններից: «Բումերանգ» արշավի շրջանակում հիանալի հնարավորություն կստանան այն վարկառու ՓՄՁ-ները, ովքեր իրենց վարկն այլ բանկերից կտեղափոխեն Ամերիաբանկ:
Արդյունքում`տեղափոխվող վարկի գումարի 1%-ը Ամերիաբանկը կվերադարձնի վարկառուին, և վերջինս հնարավորություն կստանաայն տնօրինելու իր հայեցողությամբ: Ընդ որում, չի գանձվում վարկի տրամադրման համար որևէ վճար, և Բանկը հոգում է գույքի գնահատման, գրավադրման և պայմանագրերի նոտարական վավերացմանն առնչվող բոլոր ծախսերը:
Ներկայացված առաջարկից կարող են օգտվել բոլոր այն վարկառուները, որոնք ունեն գույքով ապահովված բիզնես վարկ կամ վարկային գիծ (օվերդրաֆտ)` 10 մլն-100 մլն ՀՀ դրամի չափով, եթե առկա է այդ վարկերի պատշաճ սպասարկման առնվազն 3 ամսվա պատմություն: Արշավի շրջանակում վարկերը տրամադրվում են նվազագույնը երեք տարի մարման ժամկետով:Արշավն ուժի մեջ է մինչև օգոստոսի 31-ը:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: